ԱՄՆ-ում Starbucks-ը ռասայական սկանդալի կապակցությամբ կփակի իր 8 հազար սրճարանները:
Ընկերության ղեկավարությունը մտադիր է ապրիլի 29-ին ռասայական նախապաշարմունքների թեմայով դասընթացներ անցկացնել անձնակազմի համար:
Ընկերությունն այս քայլին է դիմել Ֆիլադելֆիայում տեղի ունեցած սկանդալից հետո, հաղորդում է USA.one-ը:
Տեղական սրճարաններից մեկի աշխատակիցները ոստիկանություն են կանչել երկու սեւամորթ այցելուներին դուրս հանելու համար. տղամարդիկ չէին խախտել հասարակական կարգը, պարզապես առանց պատվեր կատարելու նստել էին: Երբ սեւամորթներից մեկը ցանկացել է զուգարան գնալ, նրան թույլ չեն տվել եւ սրճարանի մենեջերը խնդրել է նրանց հեռանալ տարածքից: Երբ նրանք հրաժարվել են այդ անել, աշխատակիցները ոստիկանություն են կանչել: Այցելուներին ոստիկանության բաժին են տարել, որտեղ պարզվել է, որ ձերբակալության համար հիմքեր չկան:




























