Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 01:46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուս» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեւանի փողոցի թիվ 4/1 շենքի մոտակայքում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան (վարորդը Ա. Կ., 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը եւ շրջվել: Տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան: