Դաշնային ոստիկանությունն ապրիլի 19-ին իրականացրել է գերատեսչության պատմության ողջ ընթացքում ամենախոշոր օպերացիան կազմակերպված հանցավորության դեմ: Այս մասին նշվում է  Հյուսիսիային Ռեյն-Վեստֆալիայի դաշնային ոստիկանության բաժանմունքի թվիթերյան էջին, փոխանցում է DW-ն:

Ողջ Գերմանիայի տարածքով իրականացված օպերացիան ուղղված է եղել «մարդկանց անօրինական թրաֆիկինգի, հարկադիր մարմնավաճառության եւ սեռական շահագործման» դեմ, նշվում է հաղորդագրության մեջ:

Խուզարկություններին և ձերբակալություններին մասնակցում էր GSG-9 հատուկ ոստիկանությունը: Ընդհանուր առմամբ օպերացիայի մեջ ավելի քան հազար ոստիկան էր ներգրավված: Խուզարկություններ են կատարվել են շուրջ 60 հասարակաց տներում: Ձերբակալվել է ավելի քան հարյուր կասկածյալ: Ամենամասշտաբային խուզարկություններն անցկացվել են կատարվել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի դաշնային հողում: