«Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորներին, որոնք պատրաստվում էին 9:35-ին Վնուկովոյից Սիմֆերոպոլ թռչել, տարհանել են  մեղուներով բեռնարկղի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ««Ռոսիա» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչին:

Մեղուներով բեռնարկղը ինքնաթիռում բեռնելու ժամանակ բացվել է:

Ավիաընկերությունը որոշել է փոխարինել ինքնաթիռը եւ պահեստային օդանավը Մոսկվայի ժամանակով 11:10-ին թռել է օդանավակայանից: Այժմ ընկերության ծառայությունները զբաղվում են դեպքի ստուգմամբ: