ՌԴ-ի պատասխանը ԱՄՆ պատժամիջոցներին կլինի «կետային, ցավոտ եւ զգայուն»: Այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Շատ վաղ է խոսել օրենքի ընդունման հստակ ժամկետների մասին, բայց այն պետք է ընդունվի գարնանային նստաշրջանում», - լրագրողներին ասել է նա:
Նա ընդգծել է, որ ռուսական պատասխանը կլինի «կետային, ցավոտ եւ զգայուն»:
Նա նշել է, որ ներկայումս ծրագիրը պատրաստ չէ ընդունման համար, սակայն Պետդուման քրտնաջան աշխատում է այդ ուղղությամբ:
Նրա խոսքով՝ պատասխանը պետք է լինի կոշտ, բայց ռուսական տնտեսությանը վնաս չհասցնող: Դաշնության խորհրդի մի շարք համապատասխան հանձնաժողովներին հանձնարարվել է ուսումնասիրել օրինագծի տեքստը եւ պատրաստել անհրաժեշտ լրացումներ եւ պարզաբանումներ:
Ապրիլի 6-ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ էր սահմանել ռուս գործարարների եւ պաշտոնյաների նկատմամբ:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուս գործարարների եւ պաշտոնյաների դեմ




























