Ապրիլի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.45-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդի եւ դիմել փախուստի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:




























