Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:40-ի սահմաններում Իսակովի պողոտայի եւ Հաղթանակ կամրջի խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ, 52-ամյա Արմեն Մարտիրոսյանի վարած Mitsubishi մակնիշի 21 ՕԼ 219 համարանիշի եւ 21-ամյա Կարեն Գալոյանի Toyota մակնիշի 10 ՕՕ 090 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Toyota-ի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 20-ամյա Դավիթ Գեւորգյանն ու 24-ամյա Ժան Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: