Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բակում ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել: NEWS.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ ԳԱԱ շենքի բակում կանգնած են ոստիկաններով լի բազմաթիվ ավտոբուսներ, ինչպես նաեւ ոստիկանական մեկ զրահամեքենա՝ Police մակագրությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:
Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:
- Փաշինյանի գլխավորած երթը Արշակունյացով հասավ Նժդեհի հրապարակ (ուղիղ, ֆոտոռեպորտաժ)
- Փաշինյանն իր կողմակիցների հետ մտավ «Սուրմալու» տոնավաճառ. «Փեթակի» մուտքը ոստիկանները փակեցին
- Կառավարության մասնաշենքի մոտ իրավիճակը լարվեց. ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներից մի քանիսին
- Իրավիճակը Հանրապետության հրապարակում. Ոստիկանները շղթա կազմեցին (վիդեո)

































