Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 19-ին, ժամը 01:13-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Ամիրյան եւ Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի (վարորդ 53-ամյա Մանվել Հ.) եւ «Mercedes G500» մակնիշի (վարորդ 25-ամյա Կառլեն Ն.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:  Վառելիքի արտահոսք չի եղել, տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են կողաշրջված «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենան:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Mercedes Benz T500 L-ի համարանիշները դիվանագիտական են: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը վարորդներից եղել է Կառլեն Ն.-ն, ով կարմիր լույսի առկայության տակ է հատել խաչմերուկը։