Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ՅՈւԿՕՍ-ի նախկին համասեփականատերեր Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի գործի հետ կապ ունենալու համար կարող է հայտնվել Եվրամիության «սեւ ցուցակում»: Այդ մասին գրում է The New Times-ը:
Պարբերականի տվյալներով, ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ փոխվարչապետ Իգոր Սեչինը եւ ՅՈւԿՕՍ-ի գործով անմիջապես զբաղված քննիչները, դատախազները եւ դատավորները: The New Times-ը գրում է, որ նրանք կզրկվեն Եվրամիության երկրների վիզա ստանալու հնարավորությունից, հաղորդում է Lenta.ru-ն:
«Բացի այդ, կարող են սառեցվել նաեւ նրանց բանկային հաշիվները: Ռուսաստանում մարդու իրավունքները հարգելու համար Եվրամիությունը կանի հնարավորը»,- The New Times-ին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստինա Օյուլանդը:
Նախկինում եւս Եվրախորհրդարանում հնչել էին ՅՈւԿՕՍ-ի գործի հետ կապ ունեցող ռուսաստանցի չինովնիկների դեմ վիզային եւ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու կոչեր: Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը Խոդորկովսկու եւ Լեբեդեւի դեմ գործը անվանել էր Ռուսաստանում օրինականության եւ մարդու իրավունքների հարգման «լակմուսի թուղթ»:




























