Ապրիլի 19-ին, ժամը 20:10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի թերակղզու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները 2-րդ հանգստյան գոտու տարածքում արգելափակումից դուրս են բերել «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Բ.):




























