Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է 34-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է 13-ից 17 տարեկան 96 տղաների բռնաբարման մեջ: Տղամարդը խաղալիք վաճառող է: Մանկապիղծի մասին ոստիկանությունն իմացել է 2010թ. դեկտեմբերի 3-ին, երբ 14-ամյա մի պատանի երկու շաբաթ փակի տակ մնալուց եւ պարբերաբար սեռական ոտնձգության ենթարկվելուց հետո կարողացել է փախչել, գրում է newsru.com-ը:
Հարցաքննության ժամանակ Սարտոնո անունով տղամարդը խոստովանել է, որ տարիների ընթացքում մոտ հարյուր պատանու է բռնաբարել: Տուժած երեխաներից շատերը եղել են անօթեւան: Սարտոնոն նույնպես թափառաշրջիկի կյանք է վարում` վաճառելով խաղալիքներ:
Քննիչները պարզել են, որ մեղադրյալը 13 տարեկանում նույնպես դարձել է բռնաբարության զոհ:





























