Սանկտ-Պետերբուրգում նոր բնակարանատերերին նոր ծառայություն են առաջարկում. նրանք, ովքեր այլ բնակարան են տեղափոխվում, կարող են վարձով կատու վերցնել, հաղորդում է «Բալտինֆո»-ն:
Բանն այն է, որ ըստ նախապաշարումների, նոր տուն կամ բնակարան պետք է առաջինը կատուն մտնի, նոր միայն տանտերերը:
Կատուներին վարձով տալու միտքը «Պոտերյաշկա» ծառայությանն է, որը օգնություն է ցուցաբերում անտուն կենդանիներին: Ինչպես նշում է պարբերականը, նոր բնակարանատերերին կտան վնասվածքներից բուժված կամ դաժան տերերի ձեռքից վերցրած կենդանիներին:
Հատկանշական է, որ կատուներին կարելի է վարձով վերցնել անվճար, որից հետո կենդանուն կարելի է հետ տալ կամ պահել տանը:




























