Մայնի Ֆրանկֆուրտում մեկնարկել է Ռուանդայի ցեղասպանության գործով Գերմանիայում առաջին դատավարությունը: Ինչպես հաղորդում է DW-WORLD-ը, դատարանի առջեւ է կանգնել 54-ամյա Օնեսֆոր Ռուաբուկոմբեն, ով նախկինում ղեկավարում էր Մուվումբա համայնքը: Նրան նաեւ մեղադրում են սպանությունների եւ ցեղասպանության դրդելու մեջ:
Քննության տվյալներով, ամբաստանյալը ղեկավարել է թութսի ցեղախմբի դեմ երեք հաշվեհարդարները, որոնց հետեւանքով զոհվել էր 3700 մարդ: Ինքը Ռուաբուկոմբեն պատկանում է հուտու ցեղախմբին: Սպանությունները տեղի են ունեցել 1994թ.: Հանցագործությունների արդյունքում սպանվել էր մեկ միլիոն մարդ, հիմնականում թութսիներ: Ակնկալվում է, որ Ռուաբուկոմբեի դատավարությունը կտեւի մեկուկես ամիս, քանի որ դատարանը պետք է լսի 52 վկայի: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում:
Օնեսֆոր Ռուաբուկոմբեն ձերբակալվել է 2010թ հունիսին՝ Գերմանիայում: Նա Ռուանդայում հանցագործությունների համար հետախուզվողների ցանկում 435-րդն է:




























