Կրեմլում ակնկալում են, որ Հայաստանը կմասնակցի մայիսին տեղի ունենալիք ԵՏՄ գագաթնաժողովին եւ հույս ունի, որ միջացառման շրջանակում տեղի կունենա ՌԴ եւ Հայաստանի առաջնորդների երկկողմ հանդիպումը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անկասկած, ակնկալում ենք: Նա շատ կարեւոր անդամ է, շատ կարեւոր գործընկեր: Ավելին, որպես կանոն, նման միջացառումների շրջանակում, իհարկե, տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, այս պատճառով կախված այն բանից, թե ով կներկայացնի Հայաստանը, մենք հույս ունենք, որ տեղի կունենան նաեւ երկկողմ շփումներ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում սպասո՞ւմ են արդյոք մայիսին ԵՏՄ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը:

Նա հստակեցրել է, որ հարցը, թե ով կոնկրետ կներկայացնի Հայաստանը՝ երկրի նախագահը կամ որեւէ այլ մեկը, հարկ է ուղղել Երեւանին: