Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, գրում է AnalitikaUA.net-ը:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Անդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ ուկրաինացիների եւ հայերի միջեւ բազմադարյա բարեկամական կապերը հետագայում նույնպես երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման հիմք կհանդիսանան:

Ուկրաինան շահագրգռված է երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվացմամբ, առաջին հերթին՝ առեւտրատնտեսական ոլորտում:

Հարգելի պարոն Վարչապետ, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն եւ հաջողություններ պետական գործունեության մեջ»: