Հունվարի 19-ին ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքում` Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հրդեհ թիվ 1 բիս» կանչով դեպքի վայր են մեկնել Երեւան քաղաքի հրշեջ փրկարար ջոկատի 4  մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.04-ին, մարվել` 12.16-ին:

Այրվել են շոգեբաղնիքը` 10 քմ.մակերեսով  եւ մուտքի կախովի առաստաղը` 8 քմ. մակերեսով: