Delta 4 հրթիռակիրը հունվարի 20-ին ԱՄՆ արեւմտյան ափից ուղեծիր է հանել գաղտնի հետախուզական արբանյակ: Արբանյակի մեկնարկը տեղի է ունեցել ռազմական օդուժի Կալիֆորնիայում գտնվող Vandenberg Air Force Base ռազմակայանից:
Մեկնարկի նպատակն ու մանրամասները գաղտնի են պահվում:
Delta 4 հրթիռն ԱՄՆ-ի ամենամեծ հրթիռն է, որը կարող է ուղեծիր հանել մինչեւ 24 տոննա բեռ եւ 11 տոննա էլ գեոստացիոնար ուղեծիր: Այն ստեղվել է United Launch Alliance-ի՝ Lockheed Martin-ի եւ Boeing-ի դուստր ձեռնարկության կողմից:




























