ԱՄՆ-ն 50 մլրդ դոլար արժողությամբ արդյունաբերական նշանակություն ունեցող տեխնոլոգիաներով չինական ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին է հայտարարել:

Սպիտակ տունը հայտարարել է, որ մաքսատուրքերը տարածվում են «Պատրաստված է Չինաստանում 2025» ծրագրին առնչվող ապրանքների վրա: Ապրանքների ամբողջական ցանկը կհայտարարվի մինչեւ հունիսի 15-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն նախատեսում է նոր ներդրումային սահմանափակումներ եւ արտահանման վերահսկում:

Բացի դրանից, հունիսի վերջին ԱՄՆ-ն Չինաստանի անհատների եւ կազմակերպությունների համար, որոնք «կապված են արդյունաբերական նշանակություն ունեցող տեխնոլոգիաների ձեռքբերման հետ», կհայտարարի ներդրումային սահմանափակումների եւ «ուժեղացված արտահանման վերահսկման» մասին :