Անգելա Մերկելի՝ չորրորդ ժամկետին գնալու պատճառներից մեկը 2016 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո աշխարհի պաշտպանելու ձգտումն էր: Այս մասին հինգշաբթի՝ մայիսի 31-ին, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախկին փոխխորհրդական Բեն Ռոդսի գրքից մի հատված, որը լույս կտեսնի հունիսի 5-ին:
Իր The World as It Is գրքում Ռոդոսը, մասնավորապես, խոսում է Մերկելի եւ Օբամայի միջեւ տեղի ունեցող խոսակցությունների մասին, որոնց ընթացքում դաշնային կանցլերն ասել է, որ ավելի շատ հիմքեր է զգում նոր ժամկետի գնալու համար, քանի որ Թրամփի ընտրվելուց հետո անհրաժեշտ է պաշտպանել միջազգային կարգը, փոխանցում է DW-ն:
Ռոդսը նաեւ գրում է, որ երբ Մերկելն ու Օբաման վերջին անգամ միմյանց հետ հրաժեշտ էին տալիս, նրա աչքերում արցունքներ կային: «Նա բոլորովին մենակ է», - այդ կապակցությամբ նշել է Բարաք Օբաման:
Մերկելը գնացել է չորրորդ ժամկետի՝ աշխարհը Թրամփից պաշտպանելու համար

Թեմա
Տեղադրություն




























