ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպասում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակին: Նա հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ բանակցությունները Նյու Յորքում շատ դրական են անցել:
Թրամփի խոսքով՝ հյուսիսկորեական պատվիրակությունը Վաշինգտոն կժամանի հունիսի 1-ին եւ իր հետ նամակ կբերի Կիմ Չեն Ընից:
«Ես անհամբեր սպասում եմ, որպեսզի տեսնեմ, թե ինչ է գրված նամակում»,- ասել է Թրամփը: Հարցին՝ արդյո՞ք պայմանավորվածություն է նշմարում, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ, ամեն ինչ շատ դրական կլինի... հանդիպումները շատ դրական էին»: Նա հայտնել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն «շատ լավ հանդիպումներ է անցկացնում»: «Տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կստացվի», - ասել է նա՝ հույս հայտնելով, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը Սինգապուրում հունիսի 12-ին կկայանա:





























