Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքներն, որ այն փորձում է գերիշխանություն ստեղծել Ասիայում: Ինչպես նշել է ԱԳՆ մամուլի քարտուղար Հուա Չունինգը, «նրանք, ովքեր գերիշխանություններ են ստեղծում, միշտ կհամարեն, որ մյուսները եւս դրան են ձգտում»: Սակայն նա նշել է, որ Չինաստանի զարգացումը գերիշխանության ստեղծման փորձերի չի հանգեցնի, փոխանցում է AFP-ն:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ծովակալ Հարի Հարիսը հայտարարել էր, որ թեպետ Հյուսիսային Կորեան ամենաանմիջական սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, «Չինաստանի՝ Ասիայում գերիշխանության մասին երազանքը» Վաշինգտոնի ամենամեծ երկարաժամկետ նպատակն է:

Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը խոստացել է, որ ԱՄՆ-ն կդիմակայի Չինաստանին  վերջինիս՝ Հարավչինական ծովում իր տարածքային պահանջների հետ կապված: Ամերիկացի դիվանագետները եւ օտարերկրյա պետությունները «չափազանց մտահոգված են տարածաշրջանում շարունակվող ռազմականացման գործընթացով», ասել է նա լրագրողներին:

Սակայն Հուա Չունինգը Մաթիսի մեկնաբանությունները «բավականին զավեշտալի» է անվանել: «Չինաստանն առաջին երկիրը չէր, որը զորքեր էր տեղակայելը Հարավչինական ծովում, այն նաեւ ամենաշատ զենք ունեցող երկիրը չէ»,- ասել է նա: