ԵՄ-ն պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ հակազդեցության միջոցներ կձեռնարկի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է Reuters-ը:

«Սա վատ օր է համաշխարհային առեւտրի համար», - Բրյուսելում իր ելույթում ասել է Յունկերը: «Այսպիսով մենք անմիջապես այդ որոշումը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում կբողոքարկենք  եւ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում հակազդեցության միջոցների մասին կհայտարարենք»: «Անընդունելի է, որ երկիրը միակողմանի միջոցներ է սահմանում, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային առեւտրին», - ասել է նա: