ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Հյուսիսային Կորեայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Կիմ Են Չոլը Նյու Յորքում բանակցությունները ժամանակից շուտ են ավարտել:

AP-ի հաղորդմամբ, ենթադրվում էր, որ Պոմպեոն եւ Կիմ Չոլը ընդմիջումով երկու հանդիպում կանցկացնեն եւ երեկոյան 01:30-ին կավարտեն այն: Սակայն պատվիրակությունները 11:30-ին հեռացել են ՄԱԿ-ում ԱՄՆ-ի փոխդեսպանի նստավայրից, մինչդեռ բանակցությունները սկսվել էիյն առավոտյան 9:05-ին:

Ավելի վաղ, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունները լավ են ընթանում եւ Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները հունիսի 1-ին կարող են ժամանել Վաշինգթոն եւ Կիմ Չեն Ընից իրեն նամակ բերեն: