Ֆրանսիայի ԱԳ նախարար Միշել Ալիո-Մարին դարձել է բորբոքված պաղեստինցիների հարձակման զոհը: Ամբոխին դուր չի եկել ֆրանսիացի դիվանագետի արտահայտությունները, որ նա արել է Պաղեստին կատարած այցից առաջ:

Գազայի հատված կատարած այցելության ժամանակ Ալիո Մարիի ավտոշարասյունը հայտնվել է «Համաս» արմատական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքում, որտեղ նրանց վրա են հարձակվել մի քանի տասնյակ պաղեստինցիներ: Ցուցարարները փորձել են կանգնեցնել ավտոշարասյունը, պարկելով անիվների տակ:

«Կորիր Գազայինց» բացականչելով, նրանք բռունցքներով հարվածել են նախարարի մենքենային, նետել ձվեր ու կոշիկներ:

Պաղեստինցիներին դուր չի եկել այն, որ Պաղեստին այցելության նախորդ օրը Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է «Համաս»-ի գրոհայինների կողմից դեռեւս 2006-ին առեւանգված իսրայելցի Գալիդ Շալիթի ընտանիքի անդամներին: Նախարարն այդ միջադեպն անվանել է ռազմական հանցագործություն: