Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավելի քան 20 հազար մարդ դուրս է եկել ցույցի, որն անմիջապես վերաճել է ոստիկանության հետ զանգվածային բախումների: Երկրի խորհրդարանի մոտ տեղի ունեցած այդ բախումների ժամանակ սպանվել է երեք ցուցարար: Նրանց վրա կրակել են շատ մոտ տարածությունից: Բացի այդ կա 39 վիրավոր, որոնցից 22-ը ցուցարարներ են, 17-ը՝ ոստիկաններ: Ցուցարարները կոտրել են մի քանի խանութների ցուցափեղկեր եւ ոստիկանական մեքենաներ:
Հանրահավաքի մասնակիցները բողոքել են երկրում տիրող կոռուպցիայից եւ պահանջել են կառավարության հրաժարականն ու նոր արտահերթ ընտրություններ: Իրադարձությունները զարգացել են Թունիսի սցենարով:




























