Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իրեն ներկայացված նախապայմանների կապակցությամբ հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է ABCNews-ը:
Ըստ Թրյուդոյի, Վաշինգթոն այցի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Թրամփի հետ հեռախոսազրույցում անցյալ շաբաթ: Սակայն, նրան զանգահարել է փոխնախագահ Մայք Փենսը եւ ասել, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, եթե Թրյուդոն համաձայնի Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագրում (NAFTA) 5-ամյա «սահմանափակումներին»: Թրյուդոն նման նախապայմաններն անվանել է «բացարձակապես անընդունելի»:
Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն համաձայն է «արդար համաձայնագրին» կամ ընդհանրապես ոչ մի գործարք չի լինի:





























