Կոտայքի մարզում, հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։00-ի սահմաններում Գառնի գյուղի Երեւանյան փողոցի սկզբնամասում բախվել են Գառնի գյուղի բնակիչ՝ 22-ամյա Թելման Ե.-ի վարած Golf մակնիշի 35 QX 206 համարանիշի եւ Գողթ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Պատվական Հ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 ՏT 891 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Թելման Ե.-ն ու «ՎԱԶ 2107»-ի ուղեւորուհին 31-ամյա Վերջանուշ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գառնիի ամբուլատոր կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրանց տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Թելման Ե-ն ծառայում է Ոստիկանության Զորքերում, իսկ Պատվական Հ.-ն՝ ՀՀ ՊՆ Երեւան քաղաքի Ռազմական Ոստիկանությունում։