Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է փրկության գաղափարը խորհրդանշող հուշարձանի նախագծի մրցույթ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծաայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթը հայտարարվում է Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի հիմնադրման 20-ամյակի տոնակատարության շրջանակներում:

Հուշարձանը պետք է մարմնավորի աղետների կանխարգելման, հետեւանքների նվազեցման ու վերացման, գթասրտության, անձնվիրության, արտակարգ իրավիճակներին դիմակայելու կարողության գաղափարը:

Պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 36-34-52 հեռախոսահամարով: