«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան» Երեւանի պետական համալսարանի եւ «Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիայի ֆեդերացիայի» հետ համատեղ 2011թ. փետրվարի 20-26-ին Երեւանում կազմակերպել է դասախոսությունների շարք՝ նվիրված ժամանակակից գենետիկային։
Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը, հավելելով, որ միջոցառմանը մասնակցում են 13 գիտնականներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից, ինչպես նաեւ 5 հայաստանցի գիտնական։ Դասախոսություններին ներկա են լինելու նաեւ այդ ոլորտի 30 հայ երիտասարդներ:
Ա. Գասպարյանի խոսքով, այդ դասախոսությունների նպատակն է հայ երիտասարդներին հնարավորություն տալ շփվել արտասահմանյան գիտնականների հետ, փորձ փոխանակել եւ լայն կապեր ձեռք բերել ՝ առաջընթաց ստանալու համար, քանի որ Հայաստանի պայմաններում գիտությամբ զբաղվելը եւ դրական արդյունք ստանալը բավականին բարդ են՝ տեխնիկայի բացակայության կամ մաշվածության եւ գումարների բացակայության պատճառով:
Նշենք, որ դասախոսների թվում են աշխարհահռչակ գիտնականներ Մայքլ Նելբերգերը, Միցուհիրո Յանակիտան, հայազգի գիտնականներ Վիրջինյա Զաքյանը, Գրեյգ Համբիկյանը, Նոբելյան մրցանակակիր Թիմըթի Հանթը:





























