Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի մամուլի ասուլիսի տեսանյութը համացանցում բուռն քննարկումների թեմա է դարձել: Սոցիալական ցացերի օգտատերերին թվացել է, որ տեսագրության մեջ Կանադայի ղեկավարի ձախ ունքը պոկվում է: Կարծիքներ են հնչել, որ Տրյուդոյի ունքերն արհեստական են: Մասնավորապես, Twitter-ում մի շարք կատակներ են հայտնվել այս թեմայի առնչությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ջասթին Տրյուդոն տխրել է, քանի որ իմացել է, որ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել արհեստական ունքերի համար»,- գրել է Ռոս ՄաքՔուլոխը:






























