ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը քննադատել է Հայաստանում երեխաների իրավունքների հետ կապված իրավիճակը:

Ելույթ ունենալով երեխաների իրավունքների հարցով օմբուդսմենի արտահերթ զեկույցի ներկայացմանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրավիճակը չի կարելի սեւ կամ սպիտակ համարել: «Լուասացույց է անհրաժեշտ, կողմնակի գնահատական՝ հասկանալու համար ճիշտ ուղղությամբ ենք ընթանում, թե ոչ: Որոշ առաջարկներ մասնակի են կատարվել, որոշներն ընդհանրապես չեն կատարվել: Իմ կարծիքով՝ առավել հիմնականները չեն կատարվել՝ խոսքը համակարգող մարմնի ստեղծման, ընդհանուր քաղաքականության եւ ֆինանսավորման մասին է: Սա անդրադառնում է ընդհանուր իրավիճակի վրա: Իրավիճակի մոնիթորինգը պետք է իրականացնի կառավարությունը: Նա դա չի անում»,- նշեց նա՝ հավելելով, որ ակնառու օրինակ է այն երեխաների հետ կապված իրավիճակը, որոնք դպրոց չեն հաճախում եւ աղքատ ընտանիքների երեխաների վիճակը: Նրա խոսքով՝ երեխաների իրավունքների հետ կապված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են ոչ այնքան ֆինանսներ, որքան համակարգված երկարաժեմկետ մոտեցում:

Վերջում նա շեշտեց՝ ակնհայտ է, որ ժողովրդավարական փոփոխությունները հնարավոր են: Նրա խոսքով՝ գործողություններին (Հայաստանում - խմբ) մասնակցել են երիտասարդները, նրանց խաբել անհնար է: Նրանք լավագույն ապագայի ստեղծողներն են, ընդգծեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: