Նորվեգիայի իշխանությունները մտադիր են կրկնապատկել երկրում ամերիկացի զինվորների թիվը՝ նրանց տեղակայելով Ռուսաստանի սահմանին: Երկրի ղեկավարությունը նախատեսում է Վաշինգթոնին դիմել համապատասխան խնդրանքով: Դրական որոշման դեպքում ջոկատի թվաքանակը կհասնի 700 մարդու: 2017 թվականին ԱՄՆ-ից Նորվեգիա է ժամանել 330 ծովային հետեւակ, ինչը հարուցել էր ռուսական կողմի դժգոհությունը, փոխանցում է DW-ն:
Նորվեգիայի կառավարությունը ցանկանում է, որ զինվորները տեղակայվեն երկրի հյուսիսում՝ ՌԴ սահմանին մոտ: Դրանից բացի, Օսլոն մտադիր է ռազմական առաքելության տեւողությունը ներկայիս 6 ամսից երկարացնել մինչեւ 5 տարի: «Նորվեգիայի պաշտպանությունը կախված է ՆԱՏՕ-ի մեր գործընկերների աջակցությունից, ինչպես տեղի է ունենում դաշինքի երկրների մեծ մասում»,- ընդգծել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բաքե-Ենսենը:





























