Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ Սալման Ալ Սաուդն իր պատվիրակության հետ Կրեմլի մոտակայքում գտնվող Ritz Carlton հյուրանոցում ողջ 11-րդ հարկը կզբաղեցնի: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Daily Storm-ին:

Հրապարակման համաձայն, արքայազնը Ռուսաստան կժամանի ինը ինքնաթիռով:  11-րդ հարկ բարձրանալու համար աշխատակիցներին հատուկ անցագրեր կտրվեն:

Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թվարկել էր արտասահմանից 13 բարձրաստիճան հյուրերին, որոնց Վլադիմիր Պուտինը մտադիր է ընդունել Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումից առաջ: Նրանց թվում է նաեւ սաուդյան արքայազն Մուհամմեդ իբն Սալմանը: