Սպիտակ տունը պաշտպանել է նախագահ Դոնալդ Թրամփին, որը պատիվ է տվել հյուսիսկորեացի գեներալին:
«Սա սովորական սիրալիրություն է, երբ ուրիշ կառավարության զինվորական պաշտոնյան ողջունում է ձեզ, դուք դրան պատասխանում եք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Հյուսիսկորեական լրատվամիջոցները հոլովակ էին հրապարակել Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման մասին, որը ձեռքը մեկնել է Հյուսիսային Կորեայի ԶՈՒ նախարարին, որն ի պատասխան նրան ողջունել է զինվորական պատվով: Թրամփը նույնկերպ է վարվել՝ նրան զինվորական ողջույն տալով:
Այս դրվագն ԱՄՆ-ում դարձել է Թրամփին քննադատելու պատճառ: «Ես երբեք չեմ տեսել, որ ամերիկացի նախագահը արտասահմանյան սպային զինվորական ողջույն տա, չեմ խոսում զինվորականների մասին, որոնք սարսափելի ճամբարներում հանդես են գալիս որպես դաժան պատժարարներ»,- ասել է պահեստի ռազմածովային ծովակալ Ջեյմս Սթավրիդիսը՝ հավելելով, որ Թրամփի արածը «սխալ» էր:





























