Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Աշոտ Քոչարյանն ազատվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից: