Այսօրվա դրությամբ ղարաբաղյան կարգավորման մեջ միակ իրական խնդիրը զանգվածային արյունահեղության կանխումն է: Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Քաղաքական տեխնոլոգիաների ռուսաստանյան կենտրոնի փոխնախագահ Սերգեյ Միխեեւը:

Նրա խոսքով, տվյալ փուլում այլ իրականանալի խնդիր չկա, քանի որ Հայաստանը Ղարաբաղը համարում է իր տարածքը եւ բոլորովին չի պատրաստվում հեռանալ, իսկ Ադրբեջանը չի համակերպվի, որ այդ տարածքն անկախ դառնա:

«Կարեւոր է զանգվածային արյունահեղության կանխումը, իսկ այն կարող է շատ ավելի զանգվածային լինել, քան՝ թվում է»,- նկատել է փորձագետը՝ հավելելով, որ այդ թեմայով խոսակցությունները, սեմինարներն ու խորհրդաժողովները կարելի է, որքան ասես, անել, բայց ո՜չ հայերը, ո՜չ ադրբեջանցիները չեն զիջելու: