Հանրային հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ են: Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են Հանրային հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը եւ «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նշենք, որ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել նաեւ «Օրակարգ»-ի մեկնաբաններ Լարա Առաքելյանն ու Տարոն Կոխլիկյանը: Նրանք այդ մասին տեղեկացրել են Facebook-ի իրենց էջերում:

«Շնորհակալություն «Օրակարգ» լրատվականի թիմին՝ երկու տարվա աշխատանքային հաճույքի համար։ Հ.Գ. ես ազատվել եմ աշխատանքից՝ համաձայն սեփական դիմումի»,- գրել է Լարա Առաքելյանը:

«Շնորհակալություն «Օրակարգ» լրատվական ծառայության գործընկերներիս երկու հրաշալի տարիների համար»,- գրել է Տարոն Կոխլիկյանը: