ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը ամփոփիչ զեկույց է հրապարակել Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ասված է կազմակերպության կայքում:
Ադրբեջանի Միլլի մեջլիսի ընտրությունները կայացել են նոյեմբերի 7-ին: Ընտրություններն Ադրբեջանի խորհրդարանում ընթանում են մեծամասնական ընտրակարգով 125 ընտրատարածքներում:




























