«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազամատակարարման ցանցում պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ը դադարեցվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի՝ Հաղթանակի, Նորիկի, Լյովայի, Դեղոյան փողոցների, ինչպես նաեւ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի թիվ 33 եւ 35 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-սված է հաղորդագրության մեջ:





























