«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, դատապարտյալների հիվանդանոց եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ իմ այցելությունների ժամանակ դատապարտյալները մեծ մասամբ դժգոհում էին Հայաստանում վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի անարդյունավետությունից: Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նա նշել է, որ այս համակարգն արմատական փոփոխություններ կարիք ունի, քանի որ դա ոչ միայն անարդյունավետ է, այլեւ այն պատճառով, որ դատապարտյալը հեռու է որոշումների կայացման գործընթացից: «Այս ոլորտում կարծրատիպեր կան, եւ որոշիչ է այն հանցագործությունը, որը մարդը կատարել է: Այո, դա կարեւոր է, սակայն չի կարող որոշիչ գործոն լինել»,- պարզաբանեց Թաթոյանը:

Բացի այդ, նա ընդգծեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն կատարված հանցագործության աստիճանը, այլեւ՝ բանտարկյալի պահվածքը կալանավայրում գտնվելու ընթացքում: