ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ղեկավար Ժակ Դիուֆը երեկ հայտարարել է, որ ողջ աշխարհում անհրաժեշտ է կարգավորել պարենի արագ աճող գները։ Այդ մասին հաղորդում է Euronwes-ը։ Ժ. Դիուֆը չի բացառել, որ միջազգային հանրությունը կբախվի նոր պարենային ճգնաժամի հետ։ դա տեղի կունենա, եթե համաշխարհային գյուղատնտեսական համակարգում անհաշվեկշվածության կառուցվածքային պատճառները չվերացվեն։