Բաքվի Սաբուչինյան շրջանի 2-րդ Զաբրատ գյուղում գնացքը վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարությանը, Բաքու-Մոսկվա գնացքը երկաթուղու 15-րդ կիլոմետրի վրա հարվածել է Յալչին Շարիֆովին, ով մահացել է ստացած վնասվածքներից:
Փաստի առիթով հետաքննություն է ընթանում:





























