ԱՄՆ Արդարադատության նախարարությունը առողջապահության ոլորտում եւ  օփիոիդային հանցագործությունների հետ կապված խարդախության սխեմայի մասնակցության համար, որը կազմել է ավելի քան 2 մլրդ դոլար, մեղադրանք է ներկայացրել 601 անձի, այդ թվում, բժիշկների եւ բուժքույրերի, հաղորդում է Reuters-ը:

Կալանքները կատարվել են գործի շրջանակներում, որը  Արդարադատության նախարարությունն անվանել է ԱՄՆ-ի պատմության մեջ առողջապահության ոլորտում խոշորագույն խարդախություն:

Կալանավորվածների թվում են նաեւ 162 բժիշկներ, որոնք մեղադրվում են օփիոդային ցավազրկողների նշանակման եւ տարածման մեջ: