Telegram մեսենջերի թիմը iOS եւ Android սմարթֆոնների համար բավականին մեծ թարմացում է թողարկել: iOS-ի համար 4.8.3 եւ Android-ի համար 4.8.10 համարով թարմացումը մի քանի նոր գործառույթներր եւ զգալի բարելավումներ է ներկայացնում, գրում է Ferra-ն:
Այսպես, ստեղծվել է ուղարկված նկարը կամ տեսանյութը փոխարինելու հնարավորություն՝ հաղորդագրությունը խմբագրելու միջոցով: Ավելացվել է ձայնային եւ տեսահաղորադգրությունների արագությունը, որպեսզի դրանք հնարավոր լինի արագ լսել կամ նայել: Ստեղծվել է չաթերը դիտված եւ չդիտված նշելու հնարավորությունը:
Android-ի համար տարբերակը մի քանի փոփոխություններ է ստացել: Կարելի է բացել չաթի գլխավոր էջը՝ մատը պահելով ընդհանուր ցուցակում օգտատիրոջ նկարի վրա: Ավելացվել է նաեւ հաղորդագրությունները հեռացնելու գործառույթը, եթե անգամ դրանք չեն հասել օգտատիրոջը: Հայտնվել է նաեւ հիպերհղման ավելացման եւ տեքստի ֆորմատավորման հնարավորությունը:





























