Մեքսիկայում առաջիկա ընտրությունները նշանավորվել են արյունոտ սպանություններով։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր՝ նախորդ տարվա սեպտեմբերից սպանվել է 133 քաղաքական գործիչ։ Անցնող չորեքշաբթի սպանվել է Միչոական նահանգի ղեկավարի պաշտոնակատարը։

Etellekt խորհրդատվական ընկերությունը, որն անցկացրել է համապատասխան հետազոտություն, նշում է, որ քաղաքական գործիչները դարձել են Մեքսիկայի հզոր թմրակարտելների թիրախը։ 

Etellekt–ը հավելում է նաեւ, որ սրանք, անկասկած, ամենադաժան ընտրություններն են Մեքսիկայում։ Օրինակ, 2012 թվականի ընտրություններին սպանվել են ընդամենը 9 քաղաքական գործիչ եւ մեկ թեկնածու։