Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում այսօր՝ հունիսի 29-ին, վաղ առավոտից բողոքի ցույց է. բնակիչները պահանջում են համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը:

Ռազմիկ Մարգարյանը գյուղապետ է արդեն 34 տարի: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս պահին Երեւանում համաժողովի է մասնակցում, բայց մինչ այդ հանդիպել է ցուցարարների «ղեկավարներին»:

«Նրանք որեւէ հիմնավոր պահանջ չեն ներկայացրել, միայն իմ հրաժարականն են պահանջում, բայց ես գյուղի համար այդքան բան եմ արել: Ջրամատակարարում, գազամատակարարում, ամեն ինչ արել եմ Եղեգնուտի համար: Առաջին հեռախոսի գիծը ես եմ քաշել գյուղի համար: Իրենք ընդամենը նեղ կուսակցական խաղեր են խաղում, այն դեպքում, երբ ես կուսակցական էլ չեմ»,- ասաց գյուղապետը:

Ռազմիկ Մարգարյանը նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: