ԱՄՆ-ի իշխանությունները հնարավոր ամեն ինչ կանեն լրագրողների անվտանգությունն ապահովելու համար: Մերիլենդ նահանգի Capital Gazette-ի խմբագրության շենքում հրաձգությունից հետո հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Լրագրողները, ինչպես եւ բոլոր ամերիկացիները չպետք է աշխատեն հարձակման ենթարկվելու վախով», - ասել է Թրամփը: Նա նաեւ նշել է, որ իշխանությունները կանգ չեն առնի մինչեւ հնարավոր ամեն ինչ չանեն բռնության մակարդակի նվազեցման եւ անմեղների պաշտպանության համար»:

Սպիտակ տանն իր ելույթի ժամանակ նախագահը միջադեպի կապակցությամբ նաեւ ցավակցություններ է հայտնել:

Ուրբաթ Անապալոլիսում Capital Gazette-ի շենքի վրա հարձակման հետեւանքով  5 աշխատակիցներ սպանվեցին: Հանցագործը հրատարակության գրասենյակում որսորդական հրացանից կրակ էր բացել :