Capital Gazette թերթի խմբագրությունում հրաձիգը մեթոդիկորեն է կրակել աշխատակիցներին՝ փակելով նրանց նահանջի ճանապարհը: Տեղական հեռուստաալիքների եթերում ասել է դատախազության ներկայացուցիչը:
«Նա մտել է մուտքի դռնից եւ սկսել քայլել եւ այդ ընթացքում կրակել մարդկանց վրա: Զոհերից մեկը փորձել է հետեւի դռնից փրկվել, սակայն սպանվել է», — ասել է նա:
Հինգշաբթի հրաձգության հետեւանքով 5 մարդ մահացել է, 2-ը վիրավորվել: Կասկածյալը, որը նախկինում թերթի դեմ դատական գործերի մեջ է եղել եւ սպառնացել է լրագրողներին, մինչեւ դատը ձերբակալվել եւ կալանավորվել է, գրում է ՌԻԱ Նովոստին:
.jpg)





























