Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ 17-ամյա Կարեն Մեխակյանը շտապ 4-րդ դրական կարգի արյան կարիք ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը`Արաքսյա Բաղդասարյանը:

Տիկին Արաքսյան նշեց, որ Կարենի մոտ ծանր հիվանդությունը նոր է հայտնաբերվել, անցյալ երեքշաբթիից «Յոլյան»-ի անվան արյունաբանական կենտրոնում բուժում է ստանում:

«Կարենը զորակոչիկ է, աշնանը պետք է բանակ մեկներ, բայց հանկարծակի այս հիվանդությունը հայտնաբերվեց»,- ասաց Կարենի մայրը՝ նշելով, որ իրենք բուժումը պետպատվերով են ստանում, միայն 4-րդ դրական կարգի արյան կարիք ունեն:

17-ամյա Կարենին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 093 347 222 հեռախոսահամարով: